Եվրոպայում գազի գները բարձրացել են վերջին չորս ամսվա ամենաբարձր նիշին. Մերձավոր Արևելքում հակամարտության լարումն ուժեղացնում է մտավախությունները գալիք ձմռանը մատակարարումների հնարավոր դեֆիցիտի վերաբերյալ։               
 

Երաժշտության տոն գրադարանում

Երաժշտության տոն գրադարանում
17.10.2017 | 06:44

«Գրադարանավարի օրվան» նվիրված միջոցառումների շրջանակում հոկտեմբերի 12-ին Հայաստանի ազգային գրադարանում հյուրընկալվել էր Կոմիտասի անվան ազգային լարային քառյակը` առաջին ջութակ, ՀՀ ժողովրդական արտիստ, պետական մրցանակի դափնեկիր, պրոֆեսոր Էդուարդ Թադևոսյանի ղեկավարությամբ, որի 70-ամյակը նշվում է այս տարի։
Էկրանից հնչեցին անվանի երաժիշտներ Վ. Բալյանի, Վ. Սպիվակովի, Եվ. Կիսինի, Ս. Նավասարդյանի, Տ. Մանսուրյանի և այլոց շնորհավորանքներն ու բարեմաղթանքները, որոնցում նշվում էր մաեստրո Է. Թադևոսյանի անգնահատելի դերակատարումը հայ երաժշտարվեստում։ Հատկապես խորիմաստ ու ջերմ էր հանդիպմանը ներկա, «Իրատեսի» մշտական հեղինակ Դանիել Երաժշտի խոսքը:


Այնուհետև քառյակի կատարմամբ հնչեցին Հենդելի, Շուբերտի, Շոստակովիչի և, իհարկե, անմահ Կոմիտասի ստեղծագործությունները։
Ազգային գրադարանի տնօրեն Տիգրան Զարգարյանը, շնորհակալություն հայտնելով գրադարանավարներին պարգևած հրաշալի համերգի համար, դասական երաժշտության ոլորտում ներդրած ավանդի ու հայ մշակույթին մատուցած ծառայությունների համար Էդուարդ Թադևոսյանին շնորհեց «Հակոբ Մեղապարտ» շքամեդալ։


Անուշ ՂԱԶԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 1662

Մեկնաբանություններ